Կարծիք

01.06.2021 07:19


Մենք բոլորս «թնդանոթի միս ենք» այս իշխանությունների համար

Մենք բոլորս «թնդանոթի միս ենք» այս իշխանությունների համար

Պատերազմը դաժան բան է...բայց դրանից է՛լ ավելի դաժան է, երբ պետության ամեն մի մարդու, քաղաքացու համար չես ցավում, չես զգում նրա արժեքը, չես ընկալում նրան որպես անհատ, այլ քեզ համար այն «թնդանոթի միս է», расходный материал...Այս իշխանությունների համար մենք հենց այդ «թնդանոթի միսն ենք», դա ապացուցվեց դեռ 2008 թվականին, հետո տարատեսակ ցույցերի ժամանակ, հետո արդեն 44-օրյա պատերազմի ժամանակ, և հերթական անգամ՝ այսօր, այդ սարսափելի նկարներով։

Մենք բոլորս «թնդանոթի միս ենք» այս իշխանությունների համար։ Դրա համար մեր երեխաներին պահում են այսպիսի սարսափելի պայմաններում...իրենց համար մենք մարդ չենք...և մեզ կարելի է գերի հանձնել, մեր անվտանգության համար կարելի է ոչինչ չանել...կամ անել միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ է հարկերը հավաքել ու տարբեր քաղաքական նպատակներին հասնելու համար։

Մենք սրանց համար միս ենք, որը դարձել է առք ու վաճառքի առարկա...

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը