Կարծիք

31.05.2021 17:54


Խելքից պակաս, բարոյականությունից աղքատ

Խելքից պակաս, բարոյականությունից աղքատ
Պարտությամբ «հպարտն» ասում է` հպարտ եմ, որ 2 տարում ավելի շատ ճանապարհ եմ կառուցել, քան վերջին 10 տարում, ու միլիոնատեր չեմ դարձել...
«Ճանապարհ կառուցել» ասելով` ասֆալտ գցելը նկատի ունի, բայց չխորանանք «մանրուքների» մեջ...
Ենթադրենք, սա հերթական մանիպուլյացիան չէ` երկու տարում իսկապես գերակատարել է նախախեղափոխական 10 տարվա «ճանապարհաշինական աշխատանքների» պլանը (ինքը կամ իր մերձավորները ատկատների հաշվին միլիոնատեր դարձե՞լ են, թե՞ չէ` «հերձումը» ցույց կտա)։
Շա՜տ կուզեի իմանալ` գոնե գիտի՞, հաշվե՞լ է, վերջին 10, 20, 30 տարում կոպեկ-կոպեկ հանգանակված միջոցների` «Հայաստան» հիմնադրամի ծրագրերով կառուցված ճանապարհների, ջրագծերի, այլ ենթակառուցվածքների ո՞ր մասն է 5000 զոհերի, խոշտանգված, անդամահատված գերիների հետ մատաղ արել թշնամուն։
Դրա համա՞ր էլ է հպարտ, պարտություն ասելիս` «աղքատ, հպարտ հոգին» փառավորվո՞ւմ է, թե՞ չէ...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը