Այդ երկրների բոլոր հակասությունները ներթափանցելու են Հայաստան ու հենց Հայաստանում են միմյանց հետ իրենց հարաբերությունները պարզելու
"Ուր որ դիակ լինի, այնտեղ կհավաքվեն արծիվները", - Աստվածաշունչ ըստ Մաթևոսի, 24։28
Գործող վարչապետը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների սահմանագծման ու սահմանազատման խնդիրը փորձում է լուծել միջազգային ուժեր հրավիրելու միջոցով։
Ռուսաստանը ներգրավված է այդ խնդիրին, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ցանկություն են հայտնել մասնակցել այդ գործին, Իրանն արդեն հայտարարել է, որ պատրաստ է "ներկա գտնվել Սյունիքում", բնականաբար, Ադրբեջանն այդ միջազգային համույթին մասնակցելու համար կհրավիրի Թուրքիային, Չինաստանն ու Հնդկաստանն արդեն պաշտոնապես մտահոգություն են հայտնել, այսինքն հայտնել են իրենց շահերի մասին։ Բրիտանիան ու Իսրայելն արդեն ներկա են Ադրբեջանում, բնականաբար, նույնպես կմիջամտեն գործընթացին։
Իսկ ովքե՞ր և ինչպե՞ս են ներկա գտնվելու այդ ամենին, ի՞նչ միջազգային մանդատով, ի՞նչ առաքելություններ են ուղարկվելու, ի՞նչ մոնիթորինգային կենտրոններ են բացվելու Հայաստանում։ Դրանք միայն դիվանագիտական, թե՞ նաև ռազմական միսիաներ են լինելու։ Եթե այդ ամենին գումարեն այդ երկրների բարդագույն փոխհարաբերություններն, ապա ակնհայտ է, որ Սիրիան Հայաստանի համեմատությամբ հանգստյան գոտի է հիշեցնելու։
Փաստորեն այդ երկրների բոլոր հակասությունները ներթափանցելու են Հայաստան ու հենց Հայաստանում են միմյանց հետ իրենց հարաբերությունները պարզելու, ու դեռ հարց է, արդյո՞ք միայն խաղաղ եղանակներով։
Ու այս ամենը մի անպատասխանատու ու ոչ ադեկվատ անձի քայլերի շնորհիվ է կատարվում։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից