Լրահոս

09.06.2011 14:52


Orange-ն ընդլայնել է ծածկույթը Հայաստանի մայրուղիներին

Orange-ն ընդլայնել է ծածկույթը Հայաստանի մայրուղիներին

Orange-ն ընդլայնել է ծածկույթը Հայաստանի միջպետական նշանակություն ունեցող հյուսիսային և հարավային մայրուղիներին` Երևանից մինչև երկրի սահմանները` նպատակ ունենալով ապահովել գերազանց կապ ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ հայաստանցիների համար, որոնց այցելությունները դեպի Հայաստանի տարբեր մարզեր բազմապատկվում են ամառային ամիսների ընթացքում:

Լայնածավալ աշխատանքների արդյունքում ներկայումս դեպի հյուսիսային սահման տանող մայրուղու 99%-ն Orange-ի ծածկույթի ներքո է, իսկ հարավային մայրուղին ծածկված է 94%-ով: Ընկերությունը շարունակելու է ընդլայնել ծածկույթը, որի աշխատանքներն առավելապես վերաբերելու են մարզային հեռավոր բնակավայրերին:

Ցանցի շահագործման լիցենզիան ստանալիս Orange-ը պարտավորություն էր ստանձնել առավելագույնը 3 տարում GSM բացօթյա ծածկույթ ապահովել տրանսպորտային միջպետական` Երևանը Վրաստանին և Իրանին կապող տրանսպորտային մայրուղիների երկայնքի 85%-ում: Ընկերությունն արդեն իսկ գերազանցել է ՀՀ կառավարության կողմից լիցենզիայով սահմանված պարտավորություններն ինչպես 3G ծածկույթի, այնպես էլ մայրուղիների ծածկույթի առումով:

Այսօր Orange-ի ցանցը ծածկում է Հայաստանի բնակչության ավելի քան 95%-ը:

Այս խորագրի վերջին նյութերը