Կարծիք

31.05.2021 14:33


Եթե դիվանագետն է ԲԱՑ ՏԵՔՍՏՈՎ խոսում, դե ուրեմն՝ հաշիվներդ վերցրեք

Եթե դիվանագետն է ԲԱՑ ՏԵՔՍՏՈՎ խոսում, դե ուրեմն՝ հաշիվներդ վերցրեք

Էլ ո՞նց ասեն, որ նաև ոմանց մաղձափառակալած գիտակցությանը հասնի: Ոչ «նախկին» է, ոչ յեսիմ ինչ՝ հենց նիկոլ փաշօղլու նշանակած ԱԳ նախարար Արա Այվազյանն է՝ իր հրաժարականի պատճառի մասին ասում: Եթե դիվանագետն է ԲԱՑ ՏԵՔՍՏՈՎ խոսում, դե ուրեմն՝ հաշիվներդ վերցրեք: Մարդը պարզ ասում է, որ չէր կարող անել քայլ կամ համաձայնել ինչ-որ նախաձեռնության, որոնք ԴԵՄ ԵՆ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԻՆ:

Սա, ըստ էության, պաշտոնական հաղորդում է պետության ղեկավարություն համարվողի կողմից ծանրագույն հանցանք կատարելու (ծրագրելու) մասին: Կարդացեք՝ համոզվեք:

«Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։ Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, և այսօր ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ամենաբարի հիշողություններով»։

Թեպետ, խիստ կասկածում եմ, թե, օրինակ, ՀՔԾ-ն կարձագանքի: Նկատի չունեմ ԱԳ արդեն նախկին նախարարի դեմ հետապնդումներ սկսելը, նկատի ունեմ՝ հայտարարության հիման վրա գործ հարուցելն ու քննություն սկսելը: Ի վերջո, ԱԳ նախարարը ուղղակիորեն իրականացնում է կառավարության ղեկավարի հանձնարարությունները և իրականացնում արտաքին-քաղաքական ուղեգիծը:

Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը