Աշխարհ

31.05.2021 15:27


Բաքվում ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի ռազմական երկխոսություն կանցկացվի

Բաքվում ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի ռազմական երկխոսություն կանցկացվի

Հունիսի 3-ին Բաքվում կմեկնարկի ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 13-րդ նիստը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության համաձայն՝ «նիստում կքննարկվի անվտանգության, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմաբժշկական, ռազմակրթական, ռազմարդյունաբերական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության ընթացիկ վիճակը»։

Կողմերը կքննարկեն նաև ռազմական և պաշտպանական ոլորտներում զարգացման հեռանկարներն ու գործունեության հիմնական ուղղությունները, ասված է ԶԼՄ-ների տարածած հաղորդագրությունում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը