Կարծիք

31.05.2021 13:46


Գլխավոր ուսապարկը շշկռել է

Գլխավոր ուսապարկը շշկռել է
Ուրեմն, ուսապարկերի պահեստապետ մակունց լիլիթին հարց են տալիս` գո՞հ եք «էլիտար» բառապաշարից, որով ձեր գերագույն ղժղժանը «բանավեճի է հրավիրում» Լևոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին։ Սա, փորձելով խուսանավել, անորոշ, անհասցե ինչ-որ ակնարկներ է անում «որոշ թեկնածուների» կողմից կապիտուլյանտին հասցեագրված հայհոյանքներից։
Եվ, այդպես էլ չմտաբերելով փողոցայինին մոտ որևէ արտահայտություն առաջին և երկրորդ նախագահների հին ու նոր ելույթներից կամ հրապարակային հայտարարություններից, որ ինչ-որ կերպ հնարավոր լիներ լիներ դնել գերագույն անմեղսունակի լեզվական «պանոսի» դրսևորումների հետ նույն նժարի վրա, ի՞նչ ասի, որ լավ լինի. թե բա` թեկնածուներից մեկը (նույն ինքը` սրանց «անասնական» վախերի և ֆոբիաների մարմնավորում Ռոբերտ Քոչարյանը) ամիսներ առաջ (իրականում` մոտ երկուսուկես տարի առաջ, երբ «սահմանադրական կարգի տապալման» ջուր գործը նոր էր թափ հավաքում) ասել է` կփոշմանեն, որ գործ են բռնել իր հետ։ Այսինքն, ֆեյք գործ են կարել իր վրա` ունենալով զրո ապացույց։
Համաձայնեք` ավելի հիմնավոր փաստարկ, որ իրեն հարգող որևէ «թեկնածու», հատկապես քաղաքական բարկրթության, զսպվածության խորհրդանիշ երկրորդ նախագահը, «բանավիճելու չունի» լաչառ կնկա պես ղժղժացող, հարբեցող կառապանի պես աջուձախ հայհոյող, ընդդիմախոսների վրա սուր ճոճող, բայց ալիևի առաջ կուռկուռի ձագ դառած այդ եղկելի արարածի հետ, դժվար է հորինել...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը