Կարծիք

31.05.2021 12:20


Էրդողանի վաստակը քաղաքացիական բախումներ է հրահրում

Էրդողանի վաստակը քաղաքացիական բախումներ է հրահրում
Եվ նորից` բռնության կոչեր, բերանից թափվող փրփուր, սեփական աշխատանքը ներկայացնելու փոխարեն նախկիններին ուղղված հայհոյանք` սա է կերպարն այն հայատյաց էակի, ով զբաղեցրել է Հայաստան պետության ղեկավար աթոռն ու խաղացել ժողովրդի ճակատագրի հետ: <<Քաղաքացու վրեժ>> արտահայտությունը նա կրկնում է նորից ու նորից` փաստացի կոչ անելով զինված պայքարի հունիսի 20-ի ընտրոթյուններից հետո:
Ապակայունացնել առանց այն էլ ամիսներ առաջ պատերազմում պարտված երկիրը` թշնամու ձեռագիր է: Էրդողանի վաստակ պետք է լինել` սեփական ժողովրդին երկու մասի բաժանելուց երեք տարի հետո կոչ անել, գրգռել, որպեսզի այդ երկու մասերը կոտորեն միմյանց:
Այս տականքի ամեն մի քայլը թրքանպաստ էր` սկզբից մինչև վերջ, ամեն մի քայլը հաշվարկված էր, ամեն մի քայլը ուղղված էր մեզ պետականությունից զրկելուն: Դրա համար էլ հպարտանում է մեր կրած դաժան պարտությամբ, որովհետև մեր պարտությունը իր հաղթանակն է համարում:
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը