Մանվել Բադեյան. «Վաղաժամկետ ընտրությունները խախտում են ՀՀ սահմանադրությունը»
ՀՀԿ–ական պատգամավոր Մանվել Բադեյանն այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում պնդել է, թե Հայ ազգային կոնգրեսի հետ ՀՀԿ–ի երկխոսությունը կարող է լինել ոչ ավելին, քան միջկուսակցական շփումների միջոցով։ –Ի՞նչ պատվիրակություն։ Պատվիրակություն են ձևավորում, իրենց դրոշով, իրենց երգով դիմավորո՞ւմ են օդակայանում,–ասել է Մանվել Բադեյանը ՀԱԿ–ի ձևավորած 5–հոգանոց պատվիրակության մասին։
Նա ավելացրել է, թե արտահերթ ընտրություններն իրենց երկխոսության օրակարգի թեմա լիննել չեն կարող.
–Եթե որևէ մեկը մտածում է, որ մեր բանակցության առարկան պետք է լինեն վաղաժամեկտ ընտրությունները, միանգամից ասեմ, որ դրանով խնդիր է դրված բանակցությունները տապալելու, որովհետև դրա շուրջ ոչ մի բանակցություն էլ չի կարող լինել։ Վաղաժամկետ ընտրությունները խախտում են ՀՀ սահմանադրությունը, և որևէ մեկի կամակատարության պատճառով, ինչքան էլ ազնիվ լինի իր ցանկությունը, միենույն է, Սահմանադրությանը չենթարկվելու փորձ է։ Դրա շուրջը, իհարկե, որևէ բանակցություն որևէ ձևաչափով չի կարող լինել, առավել ևս՝ ինչ–որ պաշտոնական բանակցությունների մակարդակով։
ՀՀԿ–ական պատգամավորը նշել է, թե իրենց բանակցություների թեման կարող է լինել հանրային կյանքը բարելավելը.-Եթե օրենքը խախտելու հարց է դրվում, այդ հարցը ոչ ոք չի քննարկի։ Մեր բարձրագույն օրենքը ՀՀ սահմանդրությունն է։ Բանակցություններ վարել այն բանի շուրջը, թե ինչպես այդ օրենքը խախտել, ես իրավունք էլ չունեմ, որովհետև որպես քաղաքական ուժ՝ ես հանդիսանում եմ Սահմանադրության կատարման երաշխավորը։ Դրա համար այդպիսի հարց չի կարելի դնել։
Մանվել Բադեյան. «Վաղաժամկետ ընտրությունները խախտում են ՀՀ սահմանադրությունը»
7or.am