Կարծիք

31.05.2021 12:08


Լավ, դուք նամուս, թասիբ ասած բառերի իմաստը գիտակցո՞ւմ եք, ի՞նչ տոնախմբություն

Լավ, դուք նամուս, թասիբ ասած բառերի իմաստը գիտակցո՞ւմ եք, ի՞նչ տոնախմբություն

Աչքովս ընկավ մի նյութ, հրապարակի բեմն ու ոնց են ոստիկանները ինչ որ փորձ անում երաժշտության տակ։ Լավ դուք նամուս, թասիբ ասած բառերի իմաստը գիտակցում ե՞ք, դուք ձեզ հարգել գիտե՞ք, ինչպե՞ս եք նայում ձեր ընտանիքի աչքերին։ Ի՞նչ տոնախմբություն, երբ ընդամենը երկու օր առաջ նոր շիրիմներ են հայտնվել և դեռ պետք է հայտնվեն Եռաբլուրում։

Էս տղաները ում համար գնացին ու՞մ։ Լավ դուք ի՞նչ տեսակ մարդ եք։ Ախր ընդամենը երկու օր առաջ 6 մարդու գերևարեցին։ Ամեն օր ծախվում են երկրի սահմաններից և անունը դնում են լքված, ձյունածածկ տարածք, որը մեզ հեչ էլ պետք չի։ Չէ համոզվում եմ նորից և նորից, յարեն տիրոջն է ցավ տալիս։

Աստղ Գալեյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը