Կարծիք

31.05.2021 11:26


Միայն կատարյալ ապուշը և հակահայը կարող է ասել, թե հպարտանում է պատերազմում կրած պարտությամբ

Միայն կատարյալ ապուշը և հակահայը կարող է ասել, թե հպարտանում է պատերազմում կրած պարտությամբ
ՀՈԳԵԽԱՆԳԱՐՄՈՒՆՔ
նիկոլ փաշօղլին իրեն գժի տեղ է դրել, հասկացանք: Միայն կատարյալ ապուշը և հակահայը կարող է ասել, թե հպարտանում է պատերազմում կրած պարտությամբ: Դա նույնն է, թե ասես՝ հպարտանում եմ թշնամու հաղթանակով: Ու իրոք, զարմանալի է, որ փաշօղլին չէր մեկնել Բաքու՝ ալիևի ու էրդողանի հետ «պառադ ընդունելու» կամ հպարտությամբ «ռազմավարների պուրակում» շրջելու:
ԲԱՅՑ
Իսկ ո՞վ են, ի՞նչ ՀՈԳԵԽԱՆԳԱՐՄՈՒՆՔԻ մեջ են այն հիվանդները, որ ծափահարում են նման բան ասողին, քիչ է, մի բան էլ՝ ֆանատիկ-աղանդավորներպի նման գոռում են՝ «վարչապեեեետ», «մեր Հիսուուուս», չգիտես թե էլ ինչ...
Դա նորմա՞լ մարդկանց ռեակցիա է: Միարժեքորեն՝ Ո՛Չ:
Ինչո՞վ է հպարտանում նրանց կուռքը: Նրանո՞վ, որ լինելով պատերազմի ժամանակ գլխավոր որոշումներ ընդունողը՝ Հայոց զույգ պետությունները և ժողովրդին տարել է պարտության: Դրանով հպարտանո՞ւմ են:
Ինչո՞վ եք հպարտանում. 7000-ի չափ 18-25 տարեկան հայ ու ՀՀ քաղաքացի տղաների զոհվելո՞վ: Կրկնապատիկ ընդլայնված «Եռաբլուրո՞վ»...
Ո՞նց: Ո՞նց կարող է որևէ նորմալ մարդ, որևէ բանական էակ դրանով ուրախանալ: Ի վերջո, հպարտությունն ուրախությանը սինթեզված զգացողություն է: Գերադրական դրսևորում, կարելի է ասել:
Ո՞նց կարող է մարդ ուրախանալ նրանով, որ Հադրութը, Ամարասը, Քարվաճառը, Արցախի մեծ մասը թշնամու ձեռքին է:
Ո՞նց կարող է մեկն ուրախանալ իր ավելի քան 35 հազար հայրենակիցների տնազրկությամբ, օրրանազրկությամբ, եթե հակահայ ու թշնամի չէ:
Ո՞նց կարող է որևէ մարդ ուրախանալ հազարավոր մայրերի որդեկորույս դառնալով, ո՞նց կարող է մեկն ուրախանալ, առավել ևս հպարտանալ հարյուրավոր երեխաների որբանալով, ու դրանից հետո մարդ կոչվել:
Ո՞նց կարող է որևէ մեկը հպարտանալ նրանով, որ ժողովրդին նման աղետի ու կործանման հորձանուտն է գցել:
Դա ԱՆԲՆԱԿԱՆ Է, ԴԱ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ Է, ԴԱ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵԱԿՑԻԱ ՉԷ՛:
Ո՞նց կարող է նորմալ մարդկանց առջև մեկն այդպիսի բան ասել, դեռ մի բան էլ խոսել աչքերի մեջ նայելու մասին ու չտան և աչքի թայը չհանեն:
Ի՞նչ ընտրություն, այ ձեր անցավորներին օղորմի, ի՜նչ ընտրություն՝ նման շիզոֆրենիկ խաղացողի ու դրա հոգեխանգարված չգիտեմ՝ ինչերի հետ:
Անհապաղ մեկուսացնել, կալանավորել, հեռացնել ասպարեզից ու դատել:
Ուրիշ ճար չկա:
Կրկնում եմ՝ սա հասարակության մնացորդները տանում է դեպի եղբայրասպանություն, սա հենց այս «ընտրություն» կոչվածով Հայաստանի պետության մնացորդները տանում է դեպի իսպառ ոչնչացում:
Լավ, հո դուք էլ հիպնոզի տա՞կ չեք, հասկանում ու տեսնո՞ւմ եք, չէ՞:
Էսպես չի լինի: Էլ տեղ ու ճար չկա: Միավորվել, լարել բոլոր ուժերն ու դրան ամենակոշտ ձևով հեռացնել:
Երկիրը բերել նորմալ վիճակի, հետո ուզում եք՝ 3 տարին մեկ ընտրություն արեք:
Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը