Լրահոս

09.06.2011 13:53


Հայաստանում նկատելի է ինքնասպանությունների աճ

Հայաստանում նկատելի է ինքնասպանությունների աճ

Այսօր լրագրողների հետ է հանդիպել հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Անդրադառնալով ինքնասպանության թեմային՝ բանախոսը նշել է, որ այն անձնային ճգնաժամի հետևանք է, և մարդն այդ քայլին է դիմում, երբ սպառված են հոգեկան ներքին ռեսուրսներն ու ինքնապաշտպանական բնազդը։

Նրա խոսքերով՝ Հայաստանում նկատելի է ինքնասպանությունների աճ։ Անդրադառնալով դրանց դրդապատճառներին՝ հոգեբանն ասել է, որ հետազոտություններն ապացուցել են, որ կա դրական կորելացիա՝ ուղղակի կապ սոցիալ–տնտեսական դեպրեսիաների ու ծանր վիճակների և ինքնասպանությունների աճի միջև։ Նա նաև նկատել է, որ պետք չէ մտածել, որ միայն ծանր ֆինանսական վիճակում գտնվողները կարող են դիմել ինքնասպանության. օրինակ՝ հարուստների մոտ դրա պատճառ կարող է հանդիսանալ ունեցվածքը կորցնելու վտանգը։ Դրդապատճառներ կարող են լինել նաև միայնակության զգացումը, տարբեր մշակույթների պատկանելը, ինչպես նաև ինքնասպանության դեպքերի հաճախակի ցուցադրումը։ Նա կարևորել է հատկապես աղանդների դերը, որոնք ինքնասպանության պարարտ հող են ստեղծում։

Ըստ հոգեբանի՝ ինքնասպանության ավելի շատ դիմում են երիտասարդներն ու տարեցները։ Կ. Նալչաջյանը ևս մի հետաքրքիր հետազոտություն է ներկայացրել, համաձայն որի՝ հոգեբաններին ավելի շատ դիմում են կանայք, իսկ ինքնասպանության՝ տղամարդիկ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը