Լրահոս

09.06.2011 13:50


Արման Մելիքյան. «Լևոն Տեր–Պետրոսյանը գործող Սահմանադրությամբ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը դնելու իրավունքը չունի»

Արման Մելիքյան. «Լևոն Տեր–Պետրոսյանը գործող Սահմանադրությամբ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը դնելու իրավունքը չունի»

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը ՀԱԿ–իշխանություն երկխոսությունը համարում է հեռակա ուժերի մրցակցություն, որը հասարակության համար առայժ էական արդյունք չի տվել, քանի որ անորոշ է ապագան։

–ՀԱԿ–ն իր առաջնորդի շուրջ ձևավորված քաղաքական ուժերի խմբավորում է։ Բայց կարծես թե, գործող Սահմանադրության համաձայն, այդ առաջնորդը նախագահի պաշտոնում իր թեկնածությունը դնելու իրավունքը չունի տարիքային սահմանափակության պատճառով։ ՀԱԿ–ն առայժմ այդ մասին որևէ բան չի ասում։ Այսինքն, պետք է ձգտեն փոխել Սահմանադրությունը և բարձրացնել այդ տարիքային շեմը, բայց դրա համար և՛ս պետք է բանակցել իշխանությունների հետ։ Եթե այդ բանակցությունները չկան, ուրեմն անորոշությունը պահպանվում է։ Եթե կան, դա նմանվում է գործարքի։ Եվ այս տեսանկյունից հասարակությունն իսկապես անտեղյակ է,–ասել է Արման Մելիքյանը՝ նկատելով, որ ժամանակին պարզապես կհայտարարեն, որ Լևոն Տեր–Պետրոսյանը չի՛ կարող առաջադրվել տարիքային սահմանափակության պատճառով, նոր թեկնածու չի լինի, և, այդպիսով, իշխանությունն իր հարցերը լուծած կլինի,–այս պահին իշխանությունն, իհարկե, ավելի նախընտրելի վիճակում է։ Ես ավելի քան վստահ եմ, որ այսօր ՀԱԿ–ի շրջանակներում չկա՛ որևէ մեկը, որ կարողանա այդ կառույցը համախմբել։

Ի դեպ, նկատենք, որ ՀՀ գործող Սահմանադրության մեջ ընդամենը նշված է, որ հանրապետության նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տաս տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի  հանդիսացող, վերջին տաս տարում հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք և անհասկանալի է, թե իրավական ո՞ր նորմին հղում անելով է Մելիքյանը պնդում, թե Տեր–Պետրոսյանն, իր տարիքից ելնելով, չի կարող առաջադրվել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը