Լրահոս

09.06.2011 13:45


Ղազախստանի սենատը դեմ է Աֆղանստան զորքեր ուղարկելուն

Ղազախստանի սենատը դեմ է Աֆղանստան զորքեր  ուղարկելուն

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Ղազախստանի խորհրդարանի վերին պալատը մերժել է վավերացնել Աֆղանստան զինծառայողներ ուղարկելու  մասին համաձայնագիրը։

Ավելի վաղ Աֆղանստան ղազախական զինծառայողներ ուղարկելու մասին օրինագիծը հաստատվել էր խորհրդարանի ներքին պալատի  կողմից։ Հանրապետության շատ հասարակական կազմակերպություններ դժգոհություն են հայտնել այդ որոշման կապակցությամբ։

Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել է ՆԱՏՕ–ի հետ համագործակցության շրջանակներում, և նախատեսում էր կես տարով ղազախական զորքերն ուղարկել որպես օժանդակություն Աֆղանստանում անվտանգության համատեղ գործողություններ իրականացնող միջազգային ուժերին։

Ըստ համաձայնության՝ Ղազախստանը պետք է լիարժեք պատասխանատվություն կրեր իր զորամիավորման կազմի, զենքի և տեխնիկայի տեղափոխման համար՝ առանց ՆԱՏՕ–ի կողմից ծախսերը հոգալու։

Այս խորագրի վերջին նյութերը