Երկրի համար լարված այս օրերին, իր քաղաքական կենդանության մասին նորից ազդարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը:Իր վերջին հայտարարության մեջ (24.05.2021թ.), նա հրաժարվեց իր աշակերտ ու հոգեզավակ`Նիկոլ Փաշինյանից՝ դրա քաղաքական ծնունդը դնելով հայր դառնալու այլոց կարողության վրա։
Լևոնը Տեր-Պետրոյանը բազմիցս է ապացուցել, որ ատում է Արցախը, ինչպես՝ իր հոգեզավակը: Բավական է հիշել դեռևս 1992 թվականի մարտի 5-ին «Комсомольская правда » թերթին տված իր հարցազրույցը, որում ՀՀ առաջին նախագահը բառացի ասում է.
«Хотелось бы думать, что статус автономной республики в составе Азербайджана полностью удовлетворил бы все стороны, ведь при этом Карабах остается в составе Азербайджана, территориальная целостность республики сохраняется, а карабахцы, в свою очередь, имеют гарантированную жизнедеятельность. Вот наша позиция. Мы готовы ее обсуждать на любом уровне»:
Լևոն Տեր-Պետրոսյանի թեկուզ միայն այս հրապարակային դիրքորոշումը Արցախի հարցում պետք է անկբախ դարձներ, որ թավշյա հեղափոխության անվան տակ իշխանության եկած և Արցախն ու Հայաստանը թավշյա մեթոդներով թուրքի «տակը» դնելու ճարտարապետը հենց ինքն է՝ՀՀ առաջին նախագահը: Ի դեպ, «Комсомольская правда»-ի հենց այս համարը ՀՀ արխիվում պահպանված չէ: Դա հայտնաբերել է քաղաքագետ Ստեփան Հասան Ջալալյանը: Նա այդ համարը գտել է թերթի մոսկովյան արխիվում և հրապարակել իր ֆեյսբուքյան էջում:
Լևոն Տեր-Պետրոսյանը չհասկացավ,որ իր գաղափարը` «մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի,լավ չեք ապրելու», մեռավ 1997 թվականին։Այդ մարդը,տարիքին չբնորոշ իմաստազրկությամբ,չգիտես ինչու և որտեղ է տեսել,որ նոր սերունդը մերժում է պահանջատիրությունը: Երիտասարադների պահանջատիրությունից վախեցող Լևոն Տեր-Պետրոսյանն իրականում չգիտի,որ հենց պահանջատիրությունն է այժմյան երիտասարդության շարժիչ ուժը և հայրենասիրությունը ոռոգող գաղափարը:
Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է մոռացության տալ Արցախը հանձնելու փուլային և/ կամ փաթեթային իր լուծումները:Նա փորձում է նաև քողարկել և խմբագրել ամիսներ առաջ իր հոգեզավակ Նիկոլ Փաշինյանին տրված բնորոշումը՝ ազգակործան պատուհաս: Իր նոր հայտարարության մեջ, հայ իրականության առաջին թավշյա կապիտուլյացիայի սցենարիստ, ջատագով Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է, որ «Փաշինյանն, իրոք, պարտության միակ պատասխանատուն չէ»: Ակնհայտ է, որ նա վախենում է Նիկոլի Փաշինյանին փոխանցված իր դավաճանական պատգամների բացահայտումից: Չմոռանանք, որ դեռևս օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը քողազերծեց իր և Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 2018 ամռանը կայացած զրույցի բովանդակությունը՝մեջբերելով վերջինի՝ «հիմա արդեն հողերը պտի տաս» պատգամը: ԼՏՊ-ի քաղաքական կրեատուրա Նիկոլ Փաշինյանը դա շատ արագ կյանքի կոչեց:
Ինչպես կանխատեսել էի իմ նախորդ հոդվածում, իրեն մերժած նախկինների դեմ արշավում, ԼՏՊ –ն ձգտելու է խմբագրել Նիկոլին հասցված իր վերբալ ապտակը՝ իր հայրական թևի տակ առնելով իր նուկերին՝ տան տղային: Հանուն այդ նպատակի,նա ջանաց ավանտյուրայի մեջ ներքաշել իրեն մերժած քաղաքական հայտնի դերակատարներին:
Բթացածզգոնությանըվտանգները
Նույնիսկ կենադանիները, երբ զգում են վտանգը, պաշտպանվում են,ոչնչացնում վտանգի թիրախները: Մեր դեպքում՝ մեր երկրի քաղաքական դիակ դարձած իշխանությունները ցայսօր բանակցում են երկրի պետական սահմանները խախտած զինյալ թշնամու հետ: Դրա արդյունքում՝ Հայաստանի կոլաբորանտ իշխանությունների «դուխից ներշնչված», 2021 թվականի մայիսի 24-ին, թշնամին սպանեց սահմանապահ հայ զինվորի:Իսկ քաղաքական գարշահոտ տարածող իշխանական դիակները ընդամենը արձանագրեցին, ձևական ցավակցեցին զինվորի հարազատներին և շարունակեցին իրենց դավաճանական, չպատժված անշեղ ուղին:
Հայաստանի սահմանային լարվածության օրերին, զարգանում էր Իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտը: Հայ ժողովրդի ողջախոհ հատվածը, հետևում էր այդ երկու պետությունների ղեկավարների ՝իրենց հայրենիքը, հողն ամեն գնով պաշտպանելու հայտարարություններին և կիրառվող միջոցներին: Պարզ ժողովրդական լեզվով ասած, հասանք այն վիճակին, որ այլ երկրի ղեկավարի կողմից իր երկիրը թշնամուց պաշտպանելու ռազմական «մատ թափ տալը» , դիվանագիտական ջանքերը, այժմ նախաձելի են մեզ համար:
Նիկոլ Փաշինյանի կենսաբանական վախը, քաշվածությունը «դրսի» մարդկանցից,նրա քաղաքական «լիլիպուտիզմը» վերածվել է ազգային աղետի հայ ժողովրդի համար:
ՀՀ վարչապետի աթոռում հայտվածի թավիշը հայոց երկրի թշնամիների՝նրանց նպատակները մեր երկրում անցնցում իրականացնելու համար էր: Պրոթուրքական հայկական թավիշը չսահմանափակվեց ինչ-որ պատահական հայախոս գոյանքների ելույթներով ՀՀ ԱԺ-ում: Այն հերթական անգամ ի ցույց դրվեց այն ժամանակ, երբ թուրքերը 2021 թվականի մայիսի 12-ին ոտք դրեցին մեր երկրի սրբագույն,արյամբ նվաճված հող: Ցանկացած երկիր թշնամու նմանօրինակ լկտի ռազմարշավը տեղում՝ առանց լրացուցիչ «նեյնիմների» կվերացներ, հատկապես՝ լինելով պարտված պատերազմում: Իսկ մենք տեսնում ենք ու չենք ընդվզում: Չենք ընդվզում ոչ դարավոր արտաքին, ոչ էլ ներքին ու բացահայտված թշնամիների դեմ: Սա հայ ժողովրդին՝ փաշինյանական տևական աբյուզի՝ բարոյական, հոգեբանական, ֆիզիկական բռնության, տեռորի ենթարկելու վկայությունն է:
Հզոր ըննդիմություն էլ, փաստորեն, երկրում չկա:Այն գրպանային էլ չէ, այն ուղղակի չկա:
Նոր համազգային վտանգի է վերածվում ազգային բթացած զգոնությունը, որն հաջող խաղարկվել ու խաղարկվելու է նիկոլագոյանքների կողմից:
Այս ամենի վերլուծությունը հանգեցնում է նրան, որ Հայաստանի շահերի թավշյա դավաճանությունը, Արցախի հանձնումը պլանավորված լևոնական մտադրություն էր, որը կյանքի կոչեց անթերի , մինչև «քոքը» պարտվող Նիկոլ Փաշինյանը:
Թավշյա դավաճանության հայրը և որդին

Բթացած զգոնությանը վտանգները

Լիլիթ Աղեկյան
Աղբյուրը՝ esse.am