Քանի որ հակառակորդը կրկին սկսել է բարբաջել բանակ մտած մրգի մասին, խոսեմ մի բանի մասին, որից խոսել չէի ցանկանում
Քանի որ հակառակորդը կրկին սկսել է բարբաջել բանակ մտած մրգի մասին, խոսեմ մի բանի մասին, որից խոսել չէի ցանկանում։ Հիմա էլ շատ քիչ բան կասեմ։
Որդիս ծառայում է արդեն 22 ամիս։ Ոչ մի օր էլ ելակ չի տեսել բանակում։ Իրենց այդ ելակը չի էլ հետաքրքրում։ Այդ ելակը մի երկու զորամասում է եղել մի երկու օր, նկարելու համար։ Ինչպես սնվել են սկզբում, այնպես էլ սնվում են հիմա, միայն սինին է ավելացել։ Տրուսիկ-մայկան էլ ենք մենք ապահովել, նորմալ որակի համազգեստն էլ, ջուր չքաշող բատինկաներն էլ։
Այս ամենը մեզ հետաքրքիր չի էլ եղել։ Մեզ, այդ թվում որդուս հետաքրքրում է այլ բան` ինչպես կարող էին պատերազմի ընթացքում չհամալրվել մարտական գործողությունների մեջ գտնվող բանակի միավորները, ինչպես կարող էին «պարտվել» մարտական առաջադրանքներն անշեղորեն իրականացրած, փայլուն հրամանատարներ ունեցող ստորաբաժանումները, ինչպես կարող էր 15 օր փայլուն աշխատած հրետանին 3 օր մնալ առաջին գծում, ինչպես կարող էին հազարից ավել կամավորներ 15 օրվա ընթացքում անցնել բանակային ստորաբաժանման կողքով ու թողնվել բախտի քմահաճույքին, առանց կապի ու ընդհանուր հրամանատարության, ինչպես կարող էր ողջ հարավային ճակատը չունենալ ՀՕՊ և ՌԷՊ պայքարի միջոցներ...
Քանի որ հակառակորդը կրկին սկսել է բարբաջել բանակ մտած մրգի մասին, խոսեմ մի բանի մասին, որից խոսել չէի ցանկանում