Երեկ երեկոյան սաստիկ կարկտահարության են ենթարկվել Շիրակի մարզի Ջրափի և Աղին համայնքների ցանքատարածությունները: Մոտ կես ժամվա ընթացքում գրեթե հողին են հավասարվել Ջրափի համայնքի հացահատիկային մշակաբույսերն ու բանջարաբոստանային կուլտուրաները, ինչպես նաև գյուղի պտղատու ծառերը: Գյուղացիների հավաստմամբ՝ տուժել է ցանքատարածությունների մոտ 60 տոկոսը, որոնք վերականգնել այլևս հնարավոր չէ:
«Ամպերը Թուրքիայի կողմից եկան. երևի թուրքերը կրակեցին, մեր կողմ եկան, իսկ մենք հակակարկտային կայաններ չունենք։ Թե պետությունն ինչ է մտածում այս առումով, չգիտենք: Հույս չունենք, որ բերք կհավաքենք, ցորենից ընդհանրապես ձեռք քաշեցինք. 60 տոկոսից ավելին ջարդեց», -ասել է Ջրափիի բնակիչ Զոհրապ Գրիգորյանը:
Վերջին մի քանի օրերի ընթացքում կարկտահարության են ենթարկվել Շիրակի մարզի մոտ մեկ տասնյակ համայնքներ, որտեղ առավելապես զբաղվում են հացահատիկային բույսերի և կարտոֆիլի մշակմամբ: Այդ շրջանի գյուղաբնակները վստահեցնում են, որ մասնավորապես կարտոֆիլը և հացահատիկն այս տարի ևս աննախադեպ գներ են ունենալու կարկտահարության պատճառով: Նշենք, որ վերջին տարիներին կառավարությունն անընդհատ խոստանում էր Շիրակի մարզում հակակարկտային կայաններ տեղադրել, սակայն մի քանի համայնքներում տեղադրելուց հետո գործընթացը գրեթե կասեցվեց: Իսկ եղած հակակարկտային կայաններն էլ արդյունավետ չեն գործում ռադիոլոկացիոն համակարգի բացակայության պատճառով:
Ամպերը Թուրքիայի կողմից եկան

Դերենիկ Մալխասյան
Գյումրի