Լրահոս

09.06.2011 12:42


Է. Նալբանդյանն ընդգծել է Ֆրանսիայի դրական ներգրավվածությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ

Հունիսի 9-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր վարչության պետ Ֆիլիպ Լըֆորին (Philippe Lefort), ով Հայաստան է ժամանել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհրդատվություններին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին` արտգործնախարարը գոհունակություն հայտնեց հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններում առկա բարձր մակարդակի եւ ինտենսիվ շփումների կապակցությամբ` ընդգծելով, որ այն նպաստավոր դաշտ է ստեղծում երկու երկրների միջեւ բազմաբնույթ համագործակցության առավել ամրապնդման եւ ընդյանման համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձան երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրների:

Երկուստեք կարեւորվեց համագործակցության առավել ամրապնդումն տնտեսական ու մշակութային ոլորտներում, ինչպես նաեւ միջխորհրդարանական, ապակենտրոնացված ձեւաչափերով:

Կողմերը քննարկեցին Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները, մասնավորապես Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ ընթացող ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ներկա փուլին վերաբերող մի շարք հարցեր:

Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ քննարկումների ընթացքում, նախարար Նալբանդյանն ընդգծեց Ֆրանսիայի դրական ներգրավվածությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

Այս խորագրի վերջին նյութերը