Կարծիք

28.05.2021 16:59


Նախկիններին մեղադրելու մոլուցքից բաժին ընկավ նույնիսկ հայկական պետության հիմնադիրներին

Նախկիններին մեղադրելու մոլուցքից բաժին ընկավ նույնիսկ հայկական պետության հիմնադիրներին

Նախկիններին մեղադրելու մոլուցքից բաժին ընկավ նույնիսկ հայկական պետության հիմնադիրներին։ Հայկական պետականության ստեղծման օրը այդ նույն պետականության թշնամին, չգտնելով սեփական ժողովրդին ասելու որևէ այլ բան, այս հողի ամեն սանտիմետրի համար արյուն ու քրտինք թափած, պետություն ստեղծած մարդկանց մեղադրում է դավաճանության և պետության դեմ գործելու մեջ։

Դրոյին, Հովհաննես Քաջազնունուն, հայորդիների, որոնք մոխիրներից ստեղծեցին պետություն, եռապատկեցին պետական տարածքը և այն ժառանգեցին մեզ, հողատուն մեղադրում է սեփական մեղքերի մեջ։

Հիվանդ երևակայության մեջ նա նույնիսկ համարձակվել է ինքն իրեն նմանեցնել Արամ Մանուկյանին, Հովհաննես Քաջազնունուն, Դրաստամարտ Կանայանին։ Եթե խելագարը ծանոթ լիներ մեր ժողովրդի պատմությանը, իրեն կտեսներ մեր պետության հիմնադիրների կողմից դավաճանության և դասալքության համար գնդակահարվողների շարքերում։

Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը