Աղջիկն իր Facebook–յան 152 ընկերների նկարներով դաջվածք է արել
Ինչպես հաղորդում է «Volkskrant» գործակալությունը, Հոլանդիայի բնակչուհին իր դաստակին Facebook սոցիալական ցանցի 152 ընկերների նկարներով դաջվածք է արել։
Սոցիալական ցանցում SusyJ87 անունով ներկայացող աղջկա խոսքերով՝ մինչև ընկերների նկարներով դաջվածք անելն ինքը յուրաքանչյուրից թույլտվություն է հարցրել։
Բացի այդ, նա ընդգծել է, որ Facebook–ում ինքն ավելի շատ ընկերներ ունի, սակայն իր ձեռքին հայտնվելու պատվին արժանացել են ամենամտերիմները։
Ինչպես պատմել է դաջվածքների վարպետ Քսավերա Մելկերը, ով աղջկա ձեռքին պատկերել է նկարները, ողջ գործընթացը տևել է ընդհանուր առմամբ 30 ժամ։
Քսավերան հայտարարել է, որ հպարտանում է իր աշխատանքով և այն համարում ժամանակակից աշխարհի լավագույն նկարազարդումը։
–Սա իմ ոչ այդքան շատ գլուխգործոցներից է,–ընդգծել է նա։
SusyJ87–ը դաջվածքի ստեղծման գործընթացը ներկայացնող տեսանյութ է դրել YouTube–ում և քիչ քննադատություններ չի ստացել։
Որոշ մարդիկ այդ դաջվածքը համարել են ոչ իրական, ոմանք էլ՝ գովազդային հնարք։
Մելկերը միանշանակ պնդել է, որ դաջվածքի ոչ իրական լինելու վարկածը պարզապես բացառվում է։
–Իհարկե, նման բան ամեն օր չէ, որ կտեսնես, բայց ես վստահեցնում եմ, որ այն իրական է,–հայտարարել է նա։
Մնում է ընդգծել, որ Facebook սոցիալական ցանցի նկատմամբ ֆանատիզմը գնալով ավելի տարածված երևույթ է դառնում։ Օրինակ՝ Տեխաս նահանգից մի ամուսնական զույգ իր չծնված աղջկան արդեն գրանցել էր Facebook–ում, կամ էլ Իսրայելից մի ամուսնական զույգ աղջկա անունը Լայք էր դրել՝ ի պատիվ Facebook–ի Like կոճակի։