Կարծիք

28.05.2021 09:13


Էդ ո՞նց էղավ, որ երբ կապիտուլյանտ շեֆն էր հրաժարական տալիս, պետք է շարունակեր պաշտոնավարումը որպես վարչապետի ժ/պ, իսկ երբ ԱԳ նախարարի ժ/պ-ն է հրաժարական տալիս, պետք է գնա տուն

Էդ ո՞նց էղավ, որ երբ կապիտուլյանտ շեֆն էր հրաժարական տալիս, պետք է շարունակեր պաշտոնավարումը որպես վարչապետի ժ/պ, իսկ երբ ԱԳ նախարարի ժ/պ-ն է հրաժարական տալիս, պետք է գնա տուն

Այն, ինչ գրում եմ, ամենաառաջնայինը չէ այս օրհասական պահին, բայց պիտի ասեմ.

Էդ ո՞նց էղավ, պալատակա՛ն իրավաբաններ, որ երբ ձեր կապիտուլյանտ շեֆն էր հրաժարական տալիս՝ պետք է շարունակեր պաշտոնավարումը որպես վարչապետի ժ/պ, իսկ երբ ԱԳ նախարարի ժ/պ-ն է հրաժարական տալիս՝ պետք է գնա տուն։ Էդ հրաժարականը քանի՞ տեսակ է լինում։

***

Էնքան հետաքրքիր է՝ ինչպես են վարվելու նախագահի ու կապիտուլյանտի իրավաբանները ԱԳ նախարարի պաշտոնակատարի հրաժարականի դիմումի հետ ու, ամենակարևորը, ինչպես են նոր պաշտոնակատար նշանակելու։

***

Արա Այվազյանի արածը պարզապես պիղատոսություն էր։ Մարդը ձեռքերն է լվանում ու ախտահանում։

Ինքը՝ իր ձեռքերը։
Ո՛չ մի պարտքի զգացում հայրենակիցների նկատմամբ։ Ո՛չ մի պարտքի զգացում հազարավոր նահատակների, պղծված սրբությունների, թևաթափ լինող բռունցքների, անզորությունից ու վիրավորանքից կաթված ստացող նվիրյալների նկատմամբ։
Ինքը՝ իր ձեռքերը։

Դե ռա՛դ էղիր, պարոն Ոչինչ։ Ինձ ոչ դու ես հետաքրքիր, ոչ էլ քո nicovid18-ով ախտահարված ձեռքերը։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը