Կարծիք

27.05.2021 19:37


Հիմնավոր ենթադրություն է, որ վեց հայ զինվորի գերեվարումը եղել է վաղօրոք պլանավորված հայ ժողովրդին նոր զիջումներին հոգեբանորեն պարտադրելու համար

Հիմնավոր ենթադրություն է, որ վեց հայ զինվորի գերեվարումը եղել է վաղօրոք պլանավորված հայ ժողովրդին նոր զիջումներին հոգեբանորեն պարտադրելու համար

Վեց հայ զինվորների գերեվարումից հետո վարչապետի պաշտոնակատարը հայտարարում է, որ շուտով կներկայացնի իրավիճակի հանգուցալուծման փոխշահավետ պլան, որն իրականալի է կարճ ճամանակահատվածում։

Ադրբեջանի զինված ուժերը երկու շաբաթից ավել է ներխուժել են Հայաստանի Հանրապետության տարածք, սպանել մեկ զինծառայողի և գերեվարել վեց հոգու, իսկ այդ ամբողջ ընթացքում իրենց հետ հերթական հակահայ և հակասահմանադրական փաստաթուղթը ստորագրած կապիտուլյանտը հայ զինվորների գերեվարումից անմիջապես հետո հայտարարում է, որ ներկայացնի երկուստեք՝ Հայաստանի և Ադրբեջանի համար փոխշահավետ պլան։

Այսինքն, դավադրաբար վեց հայ զինվորների գերի հանձնած իշխանությունը պատրաստվում է ի օգուտ Ադրբեջանի կատարել նոր զիջումներ, ամենայն հավանականությամբ՝ նոր տարածքների, միջանցքի կամ ծայրահեղ անշահավետ պայմաններով կատարված դելիմիտացիայի պայմանագրի տեսքով։

Այս պայմաններում առավել հիմնավոր և ողջամիտ ենթադրություն է, որ վեց հայ զինվորների գերեվարումը եղել է վաղօրոք պլանավորված՝ հայ ժողովրդին նոր զիջումներին հոգեբանորեն պարտադրելու համար։

Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը