Կարծիք

27.05.2021 17:28


Մի ուշագրավ բան նկատեցի. Մարդիկ իրենց ընտրության որոշումը պայմանավորում են հիմնականում ներքին տնտեսական գործոններով

Մի ուշագրավ բան նկատեցի. Մարդիկ իրենց ընտրության որոշումը պայմանավորում են հիմնականում ներքին տնտեսական գործոններով

Մի ուշագրավ բան նկատեցի՝ հետևելով տարբեր լրատվամիջոցներում հրապարակվող հարցումներին ու քննարկումներին, ինչպես նաև իրական կյանքում շփումներում։

Մարդիկ իրենց ընտրության որոշումը պայմանավորում են հիմնականում ներքին տնտեսական գործոններով, իսկ ավելի ճիշտ՝ «գրպանային իրավիճակով» («թոշակս բարձրացավ», «աշխատավարձս բարձրացավ»), ինչպես նաև մաքսիմալ աբստարկտ բառերով ու բառակապակցություններով («ամեն ինչ» և այլն)։ Եվ հազվադեպ են պատասխաններ, երբ մարդիկ հիշատակում են պետության սահմանների հետ կապված խնդիրները, արտաքին հարաբերություններում խնդիրները։

Այսինքն՝ մեծամասնության համար պետությունը սահմանափակվում է ներքին տնտեսական հարաբերություններով, և չկա պետության ամբողջական գիտակցում։ Ավելին, պետության նման նեղ ընկալումը խիստ տեղային բնույթ ունի, երբ քաղաքի բնակիչն իրեն ասոցիացնում է ոչ թե պետության, այլ քաղաքի հետ (դիտարկելով միայն այն քաղաքի խնդիրները, որտեղ նա բնակվում է), չընկալելով պետությունը որպես ընդանուր օրգանիզմ, որում բոլոր խնդիրները փոխկապակցված են։

Սա իրականում մեծ ողբերգություն է, քանի որ մարդկանց գիտակցության մեջ պետության ընկալումը ֆրագմենտար է, ինչը բերում է նրան, որ պետությունն իր սահմաններով, տարածքով, բնակչությամբ, իշանությամբ չի ընկալվում որպես մեկ ամբողջական մարմին, որի բոլոր հատկանիշները նույն արժեքն ունեն, և եթե հատկանիշներից մեկը (օրինակ՝ սահմանը) վտանգված է, ապա դա վտանգում է ամբողջ պետության գոյությունը։

Իսկ մեր տարածաշրջանի իրավիճակի համատեքստում պետության նման ընկալումը կարող է բերել պարզապես պետության ոչնչացմանը։

Այս խորագրի վերջին նյութերը