Լրահոս

09.06.2011 11:00


Իրանի խորհրդարանը պատժամիջոցներ է կիրառել ԱՄՆ 26 պաշտոնական անձանց նկատմամբ

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովը հաստատել է ԱՄՆ 26 պաշտոնական անձանց նկատմամբ պատժամիջոցների նախագիծը։

Ինչպես փոխանցում է «ԱՊԱ» գործակալությունը, անձինք, ովքեր մեղավոր են մարդու իրավունքների խախտման պատճառով, մեղադրվում են մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար։

Այդ ցանկի մեջ են 1993թ. Հետախուզական դաշնային բյուրոյի ղեկավար Թոմաս Պիկարդը, ադմիրալ Ջեֆրի Միլերը, ով 2002–2008թթ. եղել է Գուանտանամո բանտի հրամանատարը, Ֆրենկ Գարդները՝ ԱՄՆ առաջին զինվորական հրամանատարը Իրաքում 2003թ., ԱՄՆ զինուժի մի քանի հրամանատարներ և զինվորական բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Նրանք բոլորը մեղադրվում են խաղաղ բնակչության սպանության, բանտարկյալների բռնությունների և մարդու իրավունքների խախտման մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը