Տնտեսական

27.05.2021 16:40


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 26-ին հանդիպել է գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 26-ին հանդիպել է գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 26-ին հանդիպել է գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման մասնակիցներին հուզող հարցերից են եղել գյուղատնտեսության ոլորտի պրոֆիլային կառույցի՝ նախարարության բացակայությունը, թուրքական գյուղմթերքի ներմուծումը, տեղական արտադրանքի իրացումը, արտահանումը, Լարսի հետ կապված՝ հաճախ ի հայտ եկող խնդիրները և այլ հարցեր։
Նախագահը նշել է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում գյուղատնտեսության ոլորտը կայուն անկում է ապրում։ Ընդ որում՝ անկում է և՛ ոլորտը, և՛ նրա մասնաբաժինը ՀՆԱ-ի կառուցվածքի մեջ։ Իսկ ժամանակին ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում կայուն ցուցանիշ ուներ՝ մոտ 11 տոկոս։
«Սա այն ոլորտն է, որտեղ զբաղված է երկրի բնակչության 25-30 տոկոսը, իսկ Հայաստանում նույնիսկ գյուղատնտեսության նախարարություն չկա, գյուղացին մենակ է մնացել և չգիտի՝ ում դիմել»,-ասել է նախագահը։
Անդրադառնալով թուրքական գյուղարտադրանքի ներմուծման և տեղական արտադրանքի արտահանման հետ կապված խնդիրներին, նախագահ Քոչարյանը նշել է, որ մաքսային քաղաքականության և վարչարարության գործիքակազմի շնորհիվ հնարավոր է կարգավորել այդ հարցերը։ «Մենք Թուրքիայի և նրա արտադրանքի առջև որևէ պարտավորություն չունենք․ սահմանը փակ է, չունենք դիվանագիտական հարաբերություններ։ Սա միանգամից լուծվող հարց է, և հանրային քննարկման կարիքն էլ չունի։ Փակում ենք այդ արտադրանքի մուտքը և վերջ»,-հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։
Նա համոզմունք է հայտնել, որ գյուղատնտեսության ոլորտում առկա հարցերը կարելի է շատ արագ լուծել և ոլորտը կարող է դինամիկ աճ ունենալ։

Այս խորագրի վերջին նյութերը