Լրահոս

09.06.2011 10:34


Սերդյուկովը հայտարարել է ՆԱՏՕ–ի և Ռուսաստանի սկզբունքային տարաձայնությունների մասին

Սերդյուկովը հայտարարել է ՆԱՏՕ–ի և Ռուսաստանի սկզբունքային տարաձայնությունների մասին

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հայտարարել է, որ եվրոպական հակահրթիռային պաշտպանության «ճարտարապետության» հարցում ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի տարաձայնությունները սկզբունքային բնույթ են կրում։

Ինչպես երեկ Բրյուսելում կայացած ՆԱՏՕ–Ռուսաստան խորհրդի նիստից հետո հայտնել է նախարարը, ներկա պահին կողմերին չի հաջողվում ձևարկերպել  համագործակցության վերջնական նպատակը, հստակեցնել հակահրթիռային պաշտպանության պատկերն ու «ճարտարապետությունը»։

Միևնույն ժամանակ Սերդյուկովը վստահություն է հայտնել, որ երկխոսությունը պետք է շարունակվի։

Ռուսաստանն առաջարկում  է ՆԱՏՕ–ի հետ համատեղ համակարգ ստեղծել՝ պաշտպանության որոշակի հատվածներում պատասխանատու կողմերի տարածքային բաժանվածության սկզբունքով։

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», իր հերթին ՆԱՏՕ–ն չի ընդունում հատվածային մոտեցումը՝ դիրքորոշումը հիմնավորելով նրանով, որ ինքը պատասխանատվություն  է կրում՝ պաշտպանելու իր տեղամասերը։

ՆԱՏՕ–ն Ռուսաստանին առաջարկում է ստեղծել երկու անկախ հակահրթիռային պաշտպանության համակարգեր և կարգավորել տեղեկատվության փոխանակումը, ինչը, դաշինքի գլխավոր  քարտուղար Անդրես Ռասմուսսենի խոսքերով, թույլ է տալիս ավելի  արդյունավետ պաշտպանել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ՆԱՏՕ–ի տարածքները։

Հիշեցնենք, որ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծելու  համագործակցության պայմանավորվածություն Ռուսաստանն ու ՆԱՏՕ–ն ձեռք են բերել 2010թ. նոյեմբերին Լիսաբոնում կայացած գագաթաժողովի  ժամանակ։

Այս խորագրի վերջին նյութերը