1. թուրքիան ու ադրբեջանը, Հայաստանի իշխանության ձեռքերով, վիժեցնում են ադրբեջանի ԵԱՏՄ մտնելու Ռուսաստանին տված խոստումը,
2. Արևմուտքը` թուրքիայի, ադրբեջանի ու ՀՀ իշխանության ձեռքերով Հայաստանում գեներացնում է հակառուսական լուրջ ալիք,
Մինչև ընտրությունների ավարտը պրոցեսները էլ ավելի են թեժանալու։ Ակնհայտ է, որ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում ձևավորվելու է նոր իշխանություն, ինչն ամեն կերպ փորձում են խափանել մեր թշնամիները։
Եվ իհարկե վերջերս ամենաշատ հնչեցվող հարցը` ինչու՞ Ռուսաստանը չի լուծում խնդիրը։ Ռուսաստանը չի ուզում գնալ լուրջ ռազմական բախման թուրքիայի հետ։ Մենք կարող ենք երկար վիճել, որ դա սխալ է, կամ էլ ճիշտ, բայց սա է իրողությունը։ Ռուսական կողմը փորձելու է մինչև վերջ կիրառել սոսկ դիվանագիտական ճնշումներ։
Իրավիճակը ճգնաժամային է...
Հ.Գ. Մի սպասեք, որ ռուսը հայից շատ հայ է լինելու։
Հ.Գ.Գ. «հացը հազար դրամ էլ դառնա, ես իմ նիկոլին եմ ընտրելու» ասողներ. հացը ոչ թե հազար դրամ է դառնալու, այլ 100 թուրքական լիրա։ Չնայած, երևի դա էլ ձեր համար խնդիր չէ...
Ահա թե ինչ է կատարվում