Կարծիք

27.05.2021 14:25


Եթե ենթարկվում եք ապօրինի հրամաններին, գոնե փրկեք ձեր կյանքերը, պաշտպանվեք, դրա համար ձեզ չեն դատի

Եթե ենթարկվում եք ապօրինի հրամաններին, գոնե փրկեք ձեր կյանքերը, պաշտպանվեք, դրա համար ձեզ չեն դատի
Հարգելի զինվորներ, սերժանտներ, եբթասպաներ և սպաներ, ովքեր գտնվում են ՀՀ սահմաններին` ադրբեջանցիների հետ շփման գծում. մենք գիտենք, որ ձեզ չկրակելու և «ավելորդ լարվածություն» չստեղծելու դավաճանական հրաման են տվել: Դուք էլ, որպես զինվորականներ` ենթարկվում եք յուրաքանչյուր հրամանի: Չհաշված այն փաստը, որ այդ հրամանն ակնհայտ ապօրինի է, որին դուք իրավունք ունեք չենթարկվելու, այնուամենայնիվ, օրենքները բոլորիս համար սահմանում են նաև ինքնապաշտպանության այլ երաշխիքներ: Օրինակ` եթե տեսնում եք, որ տեղի է ունեցել ապօրինի սահմանահատում և զինված անձինք մոտենում են ձեզ, ապա առանց վարանելու կարող եք կրակ բացել նրանց ուղղությամբ` հետ մղելու նպատակով, բացի նրանից, որ դա պահանջում է սահմանադրությունն ու օրենքները, դա նաև անհրաժեշտ պաշտպանության սահմաններում է, մանավանդ այսօրվա գերիների հետ միջադեպից հետո` դա մաինգամայն արդարացված է: Դավաճան իշխանության կողմից իհարկե կհարուցվեն քրեական գործեր, ոչ պակաս դավաճան իրավապահները ձեզ կվախեցնեն, որ դատվելու եք, բայց ոչ մի պարագայում մի հավատացեք նրանց, հավաստիացնում եմ` ոչ մի դատարան, այդ քրեական գործերով մեղադրական դատավճիռ չի կայացնի, ձեզ չեն կալանավորի:
Եթե ենթարկվում եք ապօրինի հրամաններին, գոնե փրկեք ձեր կյանքերը, պաշտպանվեք, դրա համար ձեզ չեն դատի:
Ռաֆայել Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը