Կարծիք

27.05.2021 14:16


Էլ ո՞նց ասեմ, որ հասկանաք

Էլ ո՞նց ասեմ, որ հասկանաք

Ցավն այն է, որ Գեղարքունիքում գերի ընկնելու համար պարտադիր չէ, որ գեղարքունիքցի լինես։ Պարտադիր է, որ Արարատում, Արմավիրում, Լոռիում, Շիրակում, Արագածոտնում ու Կոտայքում մարդիկ հասկանան, որ գերի ընկածն էլ հայ է, մեր ազգի զավակն է, մեր բարեկամի կամ ընկերոջ մինուճարն է, մի մինուճարի հայր է։ Ուրիշի դժբախտություն չի լինում, ուրիշի կորուստ չի լինում, ուրիշի ցավ չի լինում։ Այդ ուրիշ դժբախտը, կորցնողն ու ցավողը վաղն իր դժբախտության, կորստի ու ցավի վրեժն այսօրվա անտարբերներից է հանելու և թող ոչ ոք նրանց չմեղադրի։

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը