ՆԱՏՕ–ն կշարունակի պատերազմել Լիբիայում մինչև հաղթական ավարտ
ՆԱՏՕ–ն կշարունակի ռազմական գործողությունները Լիբիայում այնքան ժամանակ, մինչև Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի ուժերը պարտություն կրեն։
Ինչպես փոխանցում է «ՌԲԿ»–ն, նման հայտարարություն է արել ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը՝ Բրյուսելում ելույթ ունենալով ՆԱՏՕ–ի անդամ–երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։ Նա հաստատել է, որ ՆԱՏՕ–ն մտադրություններ ունի Լիբիայում տեղակայել ցամաքային ուժեր։
Միևնույն ժամանակ ԱՄՆ շտաբերի հրամանատարների ղեկավար ադմիրալ Մայքլ Մալենը Կահիրե կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Լիբիայի իրադարձությունները զարգանում են շատ դանդաղ, և չի կարելի կանխագուշակել գնդապետ Մուամար Քադաֆիի հեռանալու ժամանակը։