Լրահոս

09.06.2011 10:04


Ֆրանսիան և Բրիտանիան ՄԱԿ–ում Սիրիայի վերաբերյալ նոր բանաձև են ներկայացրել

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Ֆրանսիան և Բրիտանիան ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդ Սիրիայում բռնությունները դատապարտող նոր բանաձև են ներկայացրել։ Բանաձևը ստացել է Վաշինգտոնի աջակցությունը։

Սակայն փորձագետները նաև հավանական են համարում, որ նոր փաստաթղթի վերաբերյալ  ևս հնարավոր է՝ Ռուսաստանն օգտվի վետոյի իրավունքից։

Բանաձևի նորացված փաստաթղթում ասվում է, որ ճգնաժամից դուրս գալու միակ ելքը հակամարտության մեջ օտարերկրյա անմիջական միջամտության բացակայությունն է։

Այս խորագրի վերջին նյութերը