Լրահոս

09.06.2011 10:00


Լիբիայի ապստամբների կառավարությունն առաջին համաձայնագիրն է կնքել դեպի ԱՄՆ նավթ արտահանելու մասին

Լիբիայի ապստամբների կառավարությունն առաջին համաձայնագիրն է կնքել դեպի ԱՄՆ նավթ արտահանելու մասին

Ամերիկյան «CNN» հեռուստաալիքը հաղորդում է, որ Լիբիայի անցումային ազգային խորհուրդը, որը վերահսկում է երկրի արևելյան հատվածը, առաջին  համաձայնագիրն է ստորագրել ԱՄՆ–ին նավթով մատակարարելու վերաբերյալ։

Ինչպես փոխանցում է «gazeta.ru»–ն, 1,2 մլն բարել նավթի մասին համաձայնագիրը ստորագրվել է «TNC» ընկերության հետ մայիսի 25–ին։ Ֆինանսական մասի վերաբերյալ ամերիկյան կողմը ոչինչ չի տարածում։

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մոտ ժամանակներս Հավայան կղզիներ պետք է ժամանեն լիբիական նավթով տանկեր՝ Լիբիայի դրոշի տակ։ «TNC»–ում ընդգծում են, որ չեն պատրաստվում սահմանափակվել 1,2 մլն բարել նավթի համաձայնագրով, քանի որ նավթի վաճառքից ստացված միջոցները, որոնք կգնան Բենգազի քաղաք, շատ կարևոր են լիբիացի ժողովրդին աջակցելու համար։

Տեղեկացնենք, որ ապրիլին Լիբիայի ամենախոշոր նավթահանող «Arab Gulf Oil Company» ընկերությունը որոշել էր կանգնեցնել նավթահանումը մինչև ռազմական գործողությունների ավարտը։

Այս խորագրի վերջին նյութերը