Լրահոս

09.06.2011 09:57


Ջավախքի հայությունը դիմում է Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ վրաց իշխանությունների առջև Վահագն Չախալյանի խնդիրը բարձրացնելու խնդրանքով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան այցի նախօրյակին ջավախքահայությունը հանրագրով դիմել է Վեհափառին: Հանրագրում մասնավորապես ասվում է. «Մենք՝ ներքոստորագրյալներս, կոչ ենք անում Ձեզ Վրաստանի Հանրապետություն կատարելիք այցի ընթացքում, վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլիա Երկրորդի և Վրաստանի պետական այրերի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել ջավախքահայ ազգային, հասարակական, և քաղաքական գործիչ Վրաստանի Հանրապետությունում Հայ Առաքելական Եկեղեցու, կրոնական և լեզվամշակութային արժեքների պահպանման գործընթացի պայքարի նվիրյալ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի նկատմամբ քաղաքական հետապնդման՝ ապօրինի ձերբակալության, դատավարության, բանտարկության թեման»:

Հանրագիրը ստորագրել է 1200-ից ավել մարդ՝ Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ասպինձայի, Բորժոմի  և Ծալկայի շրջանների հայեր:  Տեքստը կից ստորագրություններով 2011թ. հունիսի 9-ին փոխանցվել է Մայթ Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատուն:

«Երկիր» միություն

Այս խորագրի վերջին նյութերը