Ջութակահարը խնդրում է հետախուզումից ժամանակավորապես հանեն իր անունը
«Հարգելի Խմբագրություն
Սա իմ վերջին անհույս փորձն է ինչ որ լուծում գտնելու ըստ իս՝ մի շատ կարեւոր խնդրի:
Ես ջութակահար եմ, անունս է Հրաչյա Ավանեսյան: Ավարտել եմ Երեվանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը:
Վերջերս ավարտեցի Բրյուսելի Թագավորական Կոնսերվատորիան՝ հինգ տարի ուսանելով Իգոր Օյստրախի դասարանում:
Այժմ սովորում եմ Գերմանիայում, Քյոլն քաղաքի ասպիրանտուրայում եւ Բելգիայի Թագուհի Ելիզաբեթի անվան ակադեմիայում, որտեղ ի դեպ ինձ են տրամադրել Իտալացի աշխարհահռչակ վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսի պատրաստած «Piatti» ջութակը, որի վրա երկար տարիներ նվագել է լեգենդար ջութակահար Նիկկոլո Պագանինին: Ուսման տարիներին մասնակցել եմ մի շարք միջազգային մրցույթների եւ գրավել առաջին մրցանակ, նշեմ մի քանիսը՝ Եհուդի Մենուհինի անվան մրցույթ, Հենրի Վիետանի, Կարլ Նիլսենի եւ էլի մի շարք այլ մրցույթների՝ միշտ բարձր պահելով Հայաստանի պատիվը: Այս տարվա հունիսի 13-ին Ռուսաստանում տեղի է ունենալու Չայկովսկու անվան հերթական միջազգային մրցույթը, որն ամենաբարդն է համարվում բոլոր երաժշտական մրցույթների մեջ եւ համարվում է երաժշտության օլիմպիադան: Այս տարի նախընտրական ունկնդրման համար հանձնաժողովի դատին էր ներկայացվել աշխարհի լավագույն երաժիշտ-կատարողների 300 –ից ավելի տեսաերիզ եւ դրանցից ընտրվել են ընդամենը 20 կատարում, որոնց թվում է նաեւ իմ կատարումը: Թերեւս կպատկերացնեք, թե որքան մեծ է ցանկությունս մասնակցելու եւ ներկայացնելու Հայաստանը... Սակայն բոլորովին վերջերս պարզվեց, որ ես գտնվում եմ հետախուզման մեջ եւ Ռուսաստան մտնելու իրավունք չունեմ, իսկ ես այնքան լավ էի պատրաստվել այս մրցույթին։
Հարգելի խմբագրություն, խնդրում եմ միջնորդեք, որպեսզի նամակս կարդան համապատասխան անձինք, ովքեր որ կկարողանան օժանդակել, որպեսզի գոնե ժամանակավորապես հետախուզումից հանեն իմ անունը եւ ես հանգիստ կերպով կարողանամ Ռուսաստան մեկնել ու պատշաճ կերպով ներկայացնել Հայաստանը: Ինչպես նաև խնդրում եմ նրանց օգնությունը իմ կարգավիճակը նպատակային պարզեցում՝ այն է տարեկետում սահմանելու առումով :
Կանխավ շնորհակալ եմ եւ հույս ունեմ, որ Բելգիայում Հայաստանի դեսպանատան միջոցով կամ իմ էլեկտրոնային փոստով ([email protected]) մոտ ժամանակներս մի հուսադրող լուր կհաղորդեք հարցի արդյունավետ լուծման մասին: Ես սույն խնդրանքով նամակներ եմ գրել նախագահի ողջ անձնակազմի աշխատակիցներին, սակայն ոչ մեկից դեռ պատասխան չկա, իսկ ինձ մնացել է մի քանի օր:
Վերջում որպես հավելում կցանկանայի նշել, որ նախընտրական փուլին մեր հարեւան ադրբեջանցի 3 դիմորդներից եւ ոչ մեկի տեսագրությունը չարժանացավ հանձնաժողովի հավանությանը: Նույնանման արդյունքի արժանացավ նաեւ մոտ 80 միլիոնանոց Թուրքիայից ուղարկված տեսանյութերը եւ իհարկե ցավալի կլիներ նման առիթը ձեռքից բաց թողնել՝ հաշվի առնելով, որ անցել եմ նախընտրական փուլ՝ ջութակահարների մեջ միակ հայ ներկայացուցիչը լինելով:

Խորին հարգանքներով՝ Հրաչյա Ավանեսյան»։