ԱՄՆ Կոլորադոյի նահանգի Սենատն ապրիլի 24-ը հայտարարել է «Կոլորադոյում Հայոց ցեղասպանության հիշատակի օր»
ԱՄՆ Կոլորադոյի նահանգի Ընդհանուր ժողովը 2011թ. նստաշրջանի ընթացքում ընդունել է Սենատի 11-035 միացյալ բանաձեւն ապրիլի 24-ն այսուհետ «Կոլորադոյում Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հայտարարելու վերաբերյալ:
Նշելով, որ այս տարի լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 96-րդ տարելիցը` փաստաթղթում կոչ է արվում Թուրքիային հարգել միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, փոխհատուցել քրիստոնեական ավերված եկեղեցիների, վանքերի, դպրոցների, հուշարձանների, սրբավայրերի եւ կրոնական այլ ունեցվածքի համար, թույլ տալ քրիստոնեական եկեղեցիների եւ այդ ունեցվածքի օրինական տերերին պահպանել, վերակառուցել եւ վերականգնել այդ ունեցվածքը, ինչպես նաեւ թույլ տալ ազատորեն եւ առանց խոչընդոտների կամ սահմանափակումների կազմակերպել աղոթքներ, պաշտամունքի, կրթական, կրոնական համայնքների հավաքներ:
Փաստաթղթի պատճեններ են ուղարկվել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային, Կոլորադոյի Կոնգրեսական պատվիրակության անդամներին, Կոլորադոյի նահանգապետին, Վաշինգտոնում Հայաստանի եւ Թուրքիայի դեսպանություններին, ինչպես նաեւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների: