«Թափառող կենդանիների պաշտպանության կենտրոնը» երթ կանցկացնի
Հունիսի 11–ին՝ ժամը 13։00–ին, «Թափառող կենդանիների պաշտպանության կենտրոնը» կազմակերպում է երթ՝ ի պաշտպանություն թափառող և վայրի կենդանիների։ Երթի նպատակն է ցույց տալ, որ կենդանասերները Հայաստանում քիչ չեն ու պահանջում են դադարեցնել կենդանիների սպանդն ու նրաց նկատմամբ դաժան վերաբերմունքը։
Երթը կմեկնարկի ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտից, որտեղ ԱԺ–ին կհանձնվի նամակ «Կենդանիների իրավունքների պաշտպանության միջազգային կոնվենցիային» միանալու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու պահանջով։
Երթուղին հետևյալն է՝ Ազգային ժողով–Սայաթ Նովա փ.– Խանջյան փ. –Երևանի քաղաքապետարան (այստեղ էլ երթի մասնակիցները նամակ կհանձնեն) –Մաշտոցի պող.– Օպերա։
Երթը կանցկացվի խաղաղ, պաստառներով և առանց վանկարկումների։