1. Երկրում նախընտրական եռուզեռ է, մարդիկ սպասում են ընտրացուցակներին, ու շուտով էտ ցուցակները կդառնան լրահոսի, խոհանոցի, ֆեյսբուքի ամենակարևոր օրակարգը՝ ազդելով որոշների ախորժակի, տրամադրության ու նպատակների վրա:
2. Սրճարաններում պոֆիգիստ ջահելներն ու երևանյան «բոմոնդը» շարունակում են սրճել, թարմ բոտեքսով աղջիկները՝ նույնանման ու նույնաբովանդակ, դանդաղ ճեմում են հյուսիսայինում, քաղաքը «լռված է» կենտրոնում:
3. Երկիրը շարունակում է զավթված մնալ, թշնամին մեր տարածքում է, ավելին՝ ծեծում ու սպանում է մեզ, բայց դրանից ոչինչ չի փոխվում, նույնիսկ պաշտոնական հաղորդագրությունների բովանդակությունը:
4. Հասարակության մի մասը հոգեպես մեռնում է, անհուսությունից ցամաքում, երազանքներ չունի, ունի վրեժ, իսկ ընտրություններին ուղղակի չի հավատում...
Հայաստանի 4 իրականությունը