Լրահոս

08.06.2011 17:49


Գրիգորի Այվազյան. «Պետք է պատրաստվել Ադրբեջանի անվերապահ կապիտուլյացիայի ակտի ստորագրմանը Բաքվում»

Գյումրիում այսօր «Ադրբեջանահայերի ասամբլեա» ՀԿ նախագահ Գրիգորի Այվազյանը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսումը շատ մոտ ժամանակահատվածում անխուսափելի է, և հասարակությանը խորհուրդ է տվել պատրաստվել Բաքվում Ադրբեջանի անվերապահ կապիտուլյացիայի ակտի ստորագրման արարողությանը։

«Մենք՝որպես անկախ ադրբեջանագիտական կենտրոն, եկել ենք հստակ եզրակացության, որ Ադրբեջանը մոտ ժամանակաշրջանում նախապատրաստվում է վերսկսել պատերազմական գործողությունները: Բայց մենք վախենալու որևէ բան չունենք: Եթե պատերազմը վերսկսվի, դա ընդամենը կբերի թշնամու և ագրեսորի լիակատար պարտության, և երբ հայկական կողմն ադրբեջանցի թուրքերի հետ Բաքվում անվերապահ կապիտուլյացիայի ակտը ստորագրի, հայկական պետականության սահմանն առնվազն Քուռ գետը կլինի»,- հայտարարել է Գրիգորի Այվազյանը:

Վերջինս նաև պնդել է, որ Ալիևների ընտանիքը հայկական ծագում ունի, քանի որ Հեյդար Ալիևը ծնունդով Սիսիանի շրջանի քրդացված հայկական գյուղից է, և դրա համար էլ Իլհամն անընդհատ փորձում է վերադառնալ իր արմատներին, սակայն մի քիչ տարօրինակ ճանապարհով՝ Հայաստանն ամբողջությամբ գրավելու ցանկությամբ:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը