IPv6 արձանագրության միջազգային օրվա առթիվ հունիսի 8-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ կլոր սեղան: Մասնակցեցին ինչպես ՀՀ ԳԱԱ ASNET-AM ցանցի, այնպես էլ Orange, Arminco, CORNET, GNC alfa, Web եւ այլ պրովայդերների ներկայացուցիչներ: Կլոր սեղանի շրջանակներում քննարկվեցին IPv6 արձանագրության ներդրման, գրանցված և գործարկված IPv6 հասցեների բլոկերի առկայության, ինչպես նաև DNS ծառայության, HTTP և մի շարք այլ կարևոր արձանագրությունների տարածման հարցերը:
Աշխարհում մեծ արագությամբ ավելանում են այն սարքավորումները, որոնք մուտք ունեն ինտերնետ, օրինակ` համակարգիչները, բջջային հեռախոսները եւ այլն: Այդ սարքերը ինտերնետ մուտք գործելու համար ստանում են համապատասխան IP հասցե: Գործող IPv4 արձանագրության հասցեները մինչեւ տարեվերջ կսպառվեն: Այդ խնդիրը կլուծի IPv6 արձանագրությունը: Այն հնարավորություն է տալիս ավելի շատ հասցեներ տրամադրել. նրա հասցեի երկարությունը 32 բիտի փոխարեն 128 բիտ է: Ներդնելով IPv6 արձանագրությունները` պրովայդերները կշարունակեն աշխատել եւ IPv4, եւ IPv6 արձանագրություններով: Հայաստանի մի շարք պրովայդերներ մասնակիորեն աշխատում են IPv6 արձանագրությամբ:
Քննարկվել է IPv6 արձանագրության ներդրման հարցը

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն