«Հանձնենք, որ լավ ապրենք» թեզն ի սկզբանե դատապարտված էր ձախողման
«Հանձնենք, որ լավ ապրենք» թեզն ի սկզբանե դատապարտված էր ձախողման, քանի որ, պատկերավոր ասած, եթե թողնում ես, որ «քո մատը կծեց, հետո մի զարմացնի, որ առանց ձեռքի կմնաս»։
Եվ եթե պետության ղեկին գտնվող մարդիկ, ասենք, Ուոլֆորտին կարդային, Կարրին, այդ ամենը պրոեկտեին մեր պատմության վրա, կարդային Ադրբեջանում հայատյաց քաղաքականության մասին, ուսումնասիրեին իրենց դասագրքերը, ինչպես դա անում են Ադրբեջանի հարցերով մեր փորձագետները, գուցե այս պարզ ճշմարտությունը հասկանային։
Բայց նրանք դա չեն կարդացել, նրանք, հավանաբար, «ՀԺ»-ի մակարդակից այն կողմ չեն անցել։ Այլապես այն, ինչ անում են մեր պետության հետ այն պարագայում, եթե թվարկածս կարդացել են, ոչ այլ ինչ է, քան պետության ոչնչացմանն ուղղված միտումնավոր քայլեր։ Իսկ դա արդեն քրեորեն պատժելի արարք է։
«Հանձնենք, որ լավ ապրենք» թեզն ի սկզբանե դատապարտված էր ձախողման