«Հայաստանի վերափոխման ռազմավարություն-2050» մանկապատանեկան շարադրության մեջ կապիտուլյանտն ու ձախողակների՝ նրա թիմը խոստացել էին մինչև 2050 թվականը 20-ապատկել Հայաստանի ներքին համախառն արդյունքը: Լոգարիթմական տարրական հաշվարկ իմացողը ձեզ կասի, որ դա նշանակում էր 20 տարի անընդմեջ աճ՝ տարեկան 10.5%-ով: Գոնե մի քիչ տնտեսագիտություն իմացողներն էլ կասկածի տակ դրեցին դրա իրատեսականությունը: Բայց կապիտուլյանտին ճշմարտություն պետք չէ, նրան պետք է թատրոն, որտեղ իրեն գլխավոր դերն է հատկացված...
2020 թ. տնտեսությունը գահավիժեց: Անտաղանդ կառավարմանն ավելացան պատերազմն ու համավարակը: Տնտեսությանը հասցված վնասն էական էր: Վերականգնումը երկար ջանքեր է պահանջելու: Բայց կապիտուլյանտին պետք են թատրոն, ծափահարություններ ու դեր, որտեղ անընդհատ պետք է կրկնվեր «աննախադեպ» բառը: Նա և նրա հանցախումբը 2021 թվականը հռչակեցին «հնարավորությունների տարի», իսկ էկոնոմիկայի նախարարը նույնիսկ երկնիշ տնտեսական աճի կանխատեսում արեց:
Մայիսի 21-ին ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2021 թվականի I եռամսյակի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նախնական տվյալները: 2020 թ. առաջին եռամսյակի նկատմամբ ՀՆԱ-ն, շուկայական գներով, աճել էր ընդամենը 1.3%-ով: Սակայն չմոռանանք գնաճը: Արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2020թ. Դեկտեմբերին, 2019թ. դեկտեմբերի համեմատ, կազմել է 35.3%, շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2020թ. Դեկտեմբերին, 2019թ. դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է 38.1% գնաճ, հացաբուլկեղենը և ձավարեղենը թանկացել են 7.4%-ով: Սրան ավելացնենք նաև 2021 թ. թանկացումները: 2021 թ. մարտի համեմատ՝ ապրիլին բուսական յուղը թանկացել է 5.9%-ով, շաքարավազը 7.5%-ով, իսկ հացը՝ 0.5%-ով: Այնպես որ՝ տնտեսության իրական «աճը» գնահատելու համար անցում կատարենք 2020 թ. գներին: Վիճակը տխուր է, եթե ոչ՝ ողբալի: Համադրելի գներով ՀՆԱ-ն նվազել է ... 3.3%-ով: Ո՞ւր մնացին 20-ապատիկ աճը և տնտեսական հեղափոխությունը:
Տնտեսական անկումը շարունակվում է

Բավ է, պարոնա՛յք, չքվե՛ք այստեղից:
Արթուր Խաչատրյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ