Կարծիք

25.05.2021 20:00


Ձեզ թուրքերի հետ նույն մարշրուտով ենք հանելու

Ձեզ թուրքերի հետ նույն մարշրուտով ենք հանելու

«Ցավում եմ, որ երկրի սահմանին ՀՀ ինքնիշխանության ներքո գտնվող տարածքում հայտնվել են թշնամական ուժեր ու մարդիկ կան, որ ոչ թե փորձում են միավորվեն ու դրանց դուրս մղեն, ասում են՝ մենք կգանք, կդզենք։ Դզող եք՝ կանգնեք կողքներս՝ դզենք»։ Իմքայլական Վլադիմիր Վարդանյանն էսպես պատասխանել է Ռոբերտ քոչարյանին։

Էստեղ կարող էր լինել շնացած տերտերի ու Աստծո պատասխանատվության մասին հայտնի անեկդոտը, բայց ավելի դիպուկ անեկդոտ կա։

Երկու ընկեր փողոցում քայլում են ու մի հատ 1000 դրամանոց են տեսնում, Էն, որ ավելի ճարպիկ էր, անիջապես վերցնում ա ու հպարտ հայտարարում ա․

- 1000 դրամանոց գտա

-Չգտար է՝ գտանք,-ճշտում ա երկրորդը։

Մի ժամ հետո մառոժնի են ուզում առնել։ Էս առաջինը ձեռքը տանում ա գրպանն ու զարմացած հայտարարում ա․

- 100 դրամանոցը կորցրինք

- Չկորցրինք է՝ կորցրեցիր,-նորից ճշտում ա երկրորդը։

Այսինքն թուրքերին «էստի համեցեք» անելուց ուրիշի կարիքը չունեին էս քայլարածները, բայց դուրս հանելուց օգնություն են խնդրում։ Ձեզ թուրքերի հետ նույն մարշրուտով ենք հանելու։

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը