Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է բիզնեսի, ՓՄՁ և շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 24-ին հանդիպել է բիզնեսի, ՓՄՁ և շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հայաստանի տնտեսական խնդիրները, վիճակը շտկելու ուղղությամբ անելիքները և այլ հարցեր։
«Ինձ համար գերխնդիր էր աշխատատեղեր ստեղծելը։ Նախկինում իմ նախընտրական բոլոր հանդիպումներին ես մարդկանց հետ խոսել եմ այս հարցի շուրջ։ Հանդիպել եմ բոլոր ոլորտների գործարարների հետ, խոսել առկա խնդիրներից, և ինչ ասել են մասնագետները, հետևել ենք դրան։ Ու պայմանանավորվում էինք՝ եթե հանկարծ ես իմ մասով խոստացածն անում եմ, իսկ նրանք իրենցը՝ ոչ, թող ինձնից չնեղանան։ Խնդիրները լուծվում էին նաև հարկային և մաքասային վարչարարության բարեփոխման արդյունքում»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ օրինակ բերելով փոփոխությունները ձվի ներկրման/արտահանման շուկայում։
Դրանից հետո լուծվեց թռչնամսի շուկայի հարցը։ «Հետո անցանք մյուս ոլորտներին։ Երբ նժարին են հատնվում տեղական ու օտարերկրյա արտադրոբքը, նախապատվությունը պետք է տալ տեղականին, և հիմար դրության մեջ չգցել սեփական երկրի գուղացուն»,-ասել է նախագահը։ Նախագահը կարևորել է նաև մասնագետներին լսելու, նրանց հետ խորհրդակցելու հարցը։

Մանրամասն՝ տեսանյութում։