Ռուսաստանին առաջարկել են ներկայացուցչություն բացել Բենգազիում
Լիբիական Ազգային անցումային խորհուրդը Ռուսաստանին առաջարկել է Բենգազիում ներկայացուցչություն բացել։ Այս մասին հայտնել է Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Մարգելովը։
Դիվանագետի խոսքերով՝ ապստամբները պատրաստ են իրենց տարածքում կա՛մ տեղեկատվական, կա՛մ կապերի հարցերով առաքելություն ընդունել։ Մարգելովն ասել է, որ այդ առաջարկի մասին տեղեկացրել է Դմիտրի Մեդվեդևին։
Ապստամբները խնդրել են նաև օգնել իրենց արգելանքից հանել և մուտք ապահովել Մուամար Քադաֆիի՝ ամբողջ աշխարհով մեկ սառեցված հաշիվներին, ինչպես նաև ապառիկ տրամադրել վառելիքաքսուկային միջոցներ ու ապրանքներ ձեռք բերելու համար։
Այցի ժամանակ Մարգելովը հանդիպումներ է ունեցել խորհրդի ղեկավարներ Մուստաֆա Աբդել Ջալիլի, խորհրդի արտաքին կապերի պատասխանատու Մահմուդ Ջիբրիլի ու այլոց հետ։