Վարչական վարույթ՝ սուրճի շուկայի գերիշխողների նկատմամբ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից սուրճի շուկայում կատարված ուսումնասիրությունների ընթացքում պարզվել են այս շուկայի գերիշխողները: Այսպես, հատիկավոր սուրճի շուկայում գերիշխող դիրք ունեն «Կաֆե դյու բրազիլ», «Գրանդ Քենդի» և «Վիվա Առգո» ընկերությունները, որոնք իրացման ծավալներով զբաղեցնում են շուկայի
85,66 տոկոսը:Աղացած սուրճի շուկայում գերիշխող են ճանաչվել «Ալեքս գրիգ», «Արմեն-Համիկ» և «Ռոյալ Արմենիա» ընկերությունները, որոնք իրացման ծավալներով միասին զբաղեցնում են այս ոլորտի 72,87 տոկոսը:
Միաժամանակ տեղեկացնենք, որ սուրճի շուկայում սկսված ուսումնասիրության ընթացքում Հանձնաժողովը տեղեկատվություն էր պահանջել շուկայում գործող առավել խոշոր տնտեսվարողներից:
Այսօր՝ հունիսի 8-ին կայացած Հանձնաժողովի նիստում որոշվեց տեղեկատվության ներկայացման պահանջները խախտելու համար «Ռոյալ Արմենիա», և «Վիվա Առգո» ընկերությունների նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
Վարչական վարույթ՝ սուրճի շուկայի գերիշխողների նկատմամբ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից սուրճի շուկայում կատարված ուսումնասիրությունների ընթացքում պարզվել են այս շուկայի գերիշխողները: Այսպես, հատիկավոր սուրճի շուկայում գերիշխող դիրք ունեն «Կաֆե դյու բրազիլ», «Գրանդ Քենդի» և «Վիվա Առգո» ընկերությունները, որոնք իրացման ծավալներով զբաղեցնում են շուկայի 85,66 տոկոսը:Աղացած սուրճի շուկայում գերիշխող են ճանաչվել «Ալեքս գրիգ», «Արմեն-Համիկ» և «Ռոյալ Արմենիա» ընկերությունները, որոնք իրացման ծավալներով միասին զբաղեցնում են այս ոլորտի 72,87 տոկոսը: