Տնտեսական

25.05.2021 11:08


Մարդիկ հրաժարվում են գյուղատնտեսությամբ զբաղվելուց․ «Ժողովուրդ»

Մարդիկ հրաժարվում են գյուղատնտեսությամբ զբաղվելուց․ «Ժողովուրդ»

«Հայաստանում նախորդ տարի ցանքատարածությունները նվազել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ դրանք 2020 թվականին, 2019-ի համեմատ, 5 հազար 200 հեկտարով պակասել են։ Օրինակ՝ եթե 2016 թվականին Հայաստանում ցանքատարածությունները կազմել են 353 հազար 400 հա, 2017-ին՝ 294 հազար 500, 2018-ին՝ 242 հազար 300 հա, 2019-ին՝ 227 հազար 900, ապա անցյալ տարի դրանք կազմել են 222 հազար 700 հա։

Այսինքն՝ անգամ հեղափոխությունից հետո, երբ հասարակության մեջ ամենամեծն է եղել ապագան Հայաստանի հետ կապելու ձգտումը, միևնույնն է, հետևողականորեն մարդիկ հրաժարվում են գյուղատնտեսությամբ զբաղվելուց:

Բայց այս իրավիճակում հետաքրքիր մեկ այլ վիճակագրություն է արձանագրվել: Անցած մեկ տարվա ընթացքում ավելացել է ցորենի բերքատվությունը 19 հազար 400 տոննայով: Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին հավաքվել է 350 հազար 400 տոննա ցորեն, 2017-ին՝ 176 հազար 400, 2018 թվականին` 187 հազար 500 տոննա, 2019-ին՝ 112 հազար 600, իսկ անցյալ տարի՝ 132 հազար տոննա, սա այն դեպքում, երբ ցորենի ցանքատարածությունները պակասել են 500 հա-ով: Եթե նախորդ տարի այդ թիվը կազմել է 59 հազար 400 հա, 2019-ին դրանք 59 հազար 900 հա էին:

Ու հիմա տրամաբանական հարց է առաջանում՝ եթե ցանքատարածքները կրճատվել են, ցորենի բերքատվությունն ինչի՞ հաշվին է ավելացել. գուցե կոմիտեն նկարչությամբ է զբաղված, կամ էլ Հայաստանը ցորեն է ներկրում Ռուսաստանի Դաշնությունից, և դա վիճակագրության մեջ «եղանակ է փոխում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը