Առաջին անգամ այս տարիների ընթացքում Արմավիրի մարզ վերադարձավ ճշմարտությունը
Հետաքրքիր կանխազգացում էր պարուրել մարդկանց՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այսօրվա հանդիպման ընթացքում։ Բոլորիս մի պահ պարզ դարձավ, որ բաղձալի հաղթանակը շատ մոտ է։ Այն կարծես հանգստության անտեսանելի շղարշի պես ծածկել էր ներկաներին, և հազարից ավելի համախոհներ կարողացան գրեթե ֆիզիկապես շոշափել այն։ Հետո խոսեց Իսկական Գերագույն Հրամանատարը։ Նա չբանեցրեց հռետորաբանությանը բնորոշ գեղեցիկ գործիքակազմ։ Խոսեց, ինչպես զորավարն է խոսում զինակիցների հետ ճակատամարտից առաջ, ինչպես երկրի իրական ղեկավարն է խոսում իր ժողովրդի հետ, ինչպես ընտանիքի հայրն է խոսում ընտանիքի անդամների հետ, և առաջին անգամ այս տարիների ընթացքում Արմավիրի մարզ վերադարձավ ճշմարտությունը։ Եռամյա ստի չարորակ ուռուցքը կարծես նահանջում էր վիրահատական նշտարի պես սուր և հատու խոսքերի ազդեցության տակ, և այդ պահին ես հստակ հասկացա, որ 27 օր հետո մենք տոնելու ենք Ստի նկատմամբ Ճշմարտության ջախջախիչ հաղթանակը։

Գրիգորի Պողոսյանի ֆեյսբուքյան էջից