Լրահոս

08.06.2011 16:05


Ադրբեջանում ՌԴ դեսպան. «ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցություններում հնարավորություն կա գալու լուրջ պայմանավորվածությունների»

Ադրբեջանում ՌԴ դեսպան. «ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցություններում հնարավորություն կա գալու լուրջ պայմանավորվածությունների»

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում հնարավորություն կա գալու լուրջ պայմանավորվածությունների։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը։

«Ռուսական կողմը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ակտիվ ջանքեր է ներդնում՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը։ Միջազգային հանրության ջանքերի շնորհիվ այժմ հնարավորություն կա գալու լուրջ պայմանավորվածությունների, և Ռուսաստանը կանի ամեն ինչ, որ այդ հնարավորությունն օգտագործվի»,–ասել է Դորոխինը։

Նա նշել է, որ Ռուսաստանը բանակցություններին մասնակցում է ամենաբարձր մակարդակով։

«Ինչպես ընդգծել է նախագահ Մեդվեդևը, մենք բարոյական պատասխանատվություն ենք զգում այս հարցում, քանի որ ապրել ենք մեկ երկրում»,–ասել է ՌԴ դեսպանը։

Վ. Դորոխինը հույս է հայտնել, որ Կազանում նախագահների հանդիպման ժամանակ դրական արդյունք կգրանցվի։

Այս խորագրի վերջին նյութերը