Կարծիք

25.05.2021 08:47


Պաշտոնակատար կոչեցյալին պետք են միայն ողորմելի, անհայրենիք միջակություններ, որոնցով իրեն շրջապատել է

Պաշտոնակատար կոչեցյալին պետք են միայն ողորմելի, անհայրենիք միջակություններ, որոնցով իրեն շրջապատել է

ՄԻԱՅՆ ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայկական ֆուտբոլի աստղ Հենրիխ Մխիթարյանը չի հրավիրվել Հայաստանի ֆուտբոլի հավաքական։ Մխիթարյանը ոչ միայն վնասվածք չունի, այլև փայլում էր Իտալիայի վերջերս ավարտված առաջնությունում։ Այս ինչո՞վ կարելի է բացատրել։ Արդյոք սա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի՞ որոշումն է։ Չեմ կարծում, ավելին համոզված եմ, որ ցանկացած մարզիչ կերազեր թիմի կազմում ունենալ նման բարձրակարգ ֆուտբոլիստի։ Արդյոք մարզչի վրա ազդեցությո՞ւն է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։ Հավանաբար՝ այո, բայց ոչ սեփական նախաձեռնությամբ։ Հայաստանում ցանկացած մակարդակի որոշում կայացնում է վարչապետի պաշտոնակատարի աթոռը զավթած անձը։ Հարց, Ո՞րն է պատճառը։

Պատասխան․ Նա անձնական բարդույթ ունի իրենց ոլորտում կայացած, հաջողության հասած իր հայրենակիցների հանդեպ։ Հիշու՞մ եք նրա ջղաձիգ խոսքը․ «Էլիտան ապստամբում է», ապա նրա վերաբերմունքը հայկական շախմատի աստղ Լևոն Արոնյանի նկատմամբ։

Պաշտոնակատար կոչեցյալին պետք են միայն ողորմելի, անհայրենիք միջակություններ, որոնցով իրեն շրջապատել է և որոնք բարբաջում են Հայաստանի տարածքի գյուղերը ադրբեջանին հանձնելու մասին։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը