Կարծիք

24.05.2021 20:25


Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին ապացուցեց, որ նույն մանրախնդիր ու հիշաչար մարդն է մնացել, որը պարզապես անտարբեր է հայ ժողովրդի նկատմամբ․ այս մասին մի հետաքրքիր դրվագ կա նախագահ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքում

Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին ապացուցեց, որ նույն մանրախնդիր ու հիշաչար մարդն է մնացել, որը պարզապես անտարբեր է հայ ժողովրդի նկատմամբ․ այս մասին մի հետաքրքիր դրվագ կա նախագահ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքում

Ինձ թվում էր, թե Լևոն Տեր-Պետոսյանի հանդեպ իմ վերաբերմունքը փոխվել էր 44 օրյա խայտառակությունից հետո: Ամեն դեպքում մի ներքին հավատ ունեի, որ օր ծերության մարդն ուզում է իր սխալները մաքրագործել հայ ժողովրդի առաջ ու հանգիստ ընկղմվել պատմության գիրկը: Բայց ես սխալվեցի: Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին ապացուցեց, որ նույն մանրախնդիր ու հիշաչար մարդն է մնացել, որը պարզապես անտարբեր է հայ ժողովրդի նկատմամբ: Այս մասին մի հետաքրքիր դրվագ կա նախագահ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքում: Հավատացնում եմ կոնտեքստից կտրված չէ:

«Երբ հերթական անգամ փորձեցի համոզել Տեր-Պետրոսյանին, որ հրաժարվի ընդունած որոշումից, նա հանկարծ կտրուկ փոխեց խոսակցության թեման ու սկսեց հիշել իր վաղեմի թաքցրած վիրավորվածությունները: Շատ զարմացա, նրա ասած դեպքերի կեսն անգամ չէի հիշում: Եվ այստեղ Տեր-Պետրոսյանը հանեց մի հաստափոր նոթատետր, բացեց ու սկսեց կարդալ , թե իր կարծիքով երբ ու ինչպես եմ սխալ վարվել ու նեղացրել իրեն:

…Ինձ ապշեցրեց, թե այս տարիների ընթացքում ինչ հետևողականությամբ է հավաքել ու մանրակրկիտ գրի առել իրեն վիրավորած խոսքերն ու իրադարձությունները:

-Լևոն, դու այս ամենը միշտ գրի ես առնո՞ւմ: Ինչի՞ համար:

-Որ հիշեմ, չէ՞ որ պատմաբան եմ:

Այն ժամանակ ասացի նրան.

-Գիտե՞ս, եթե ժամանակի ընթացքում որևէ բացասական բան մոռացվում է, նշանակում է` այնքան էլ կարևոր չէ և պիտի մոռացվի: Հիշողության կառուցվածքն է այդպես.անկարևորը ջնջվում է: Ի ՞նչ իմաստ ունի կուտակել ու պահել վիրավորանքները: Ավելի լավ չէ՞ ժամանակին ազատվել դրանցից: Տեր-Պետրոսյանի նոթատետրն անջնջելի տպավորություն թողեց ինձ վրա»:

Լիանա Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը